Рубрика: 2022-2023 ուստարի, Նախագծեր

Մարզական խաղեր

Նախագիծ

Մասնակիցներ`Ուրախ Արևներ ջոկատ

Վայրը`Հարավային դպրոց-պարտեզ

Ժամկետը՝ Հունվարյան ճամբար

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Ընթացքը՝

  • Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություն՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի գնդակ և օղակ: Յուրաքանչյուր խմբից ընտրվում է մեկ ճամբարական: Գնդակները գլորելով պետք է անցնեն բուլավաների միջով և գնդակը դնեն օղակի մեջ, բուլավաների միջով անցնելով գնանն հետ: Կհաղթի այն թիմը որը ավելի արակ կանի առաջադրանքը:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր տրվում է օղակներ և բուլավաներ:Ճամբարականները պետք է բուլավաների միջով վազելով անցնեն, այնուհետև անցնեն օղակի միջով և գնան հետ: Կհաղթի այն թիմը որը արագ կանի առաջադրանքը:

Автор:

Ողջու՜յն, ես Աննա Կիրակոսյանն եմ, 23 տարեկան։Կրթությունս բարձրագույն է, մասնագիտությամբ հատուկ մանկավարժ եմ։ Սիրում եմ իմ աշխատանքը, հաճույքով աշխատում եմ երեխաների հետ։ Որպես սիրելի զբաղմունք կնշեմ էքսկուրսիաններ կազմակերպելը, դեպի Հայաստանի տարբեր վայրեր,ֆիլմեր դիտել ընկերներիս հետ,քննարկումներ անել բնության գրկում։ Էլ․ հասցե՝ anna-kirakosyan@mskh.am

Оставьте комментарий