Рубрика: 2021-2022 ուստարի, Տոներ-Ծեսեր

Բարեկենդան ծես

Սցենարը

Բակում հավաքված են ծեսի մասնակից դասարանները:

1.2-խումբ — Սովորողներից մեկը մատնացույց անելով դիմացի խմբին, բարձր ձայնով կանչում է՝ իր խմբակիցներին դիմելով: Մեկն էլ ձեռքի մեջ խաղացնում է Ուտիս տատին՝ հարսին:

-Փեփե՜լ, Կեկե՜լ, էկեք-տեսեք ովքեր են եկե՜լ:

1.1-խումբ Սովորողներից մեկը ձեռքի մեջ խաղացնում է Ակլատիզը՝ փեսային:

Միասին -Կարմիր արև քեզ, ախպեր,
                  Աստծու բարև քեզ, ախպեր:

Երգ-Այլի հո /խաղում ենք միասին/

1.1-խումբ— Եկանք, եկանք, այլի հո~

1.2-խումբ— Ինչու եկաք, այլի հո~

1.1-խումբ — Աղջկա տեսիլ, այլի հո~

1.2-խումբ — Աղջիկ չունենք, այլի հո~

1.1-խումբ —  Տեսել ենք, տեսել, այլի հո~

1.2-խումբ —  Որտեղ եք տեսել, այլի հո~

1.1-խումբ —  Ձեր այգու մեջ, այլի հո~

1.2-խումբ -Ինչ էր անում, այլի հո~

1.1-խումբ -Թել էր մանում, այլի հո~

1.2-խումբ -Ինչ կաչ գլխին, այլի հո~

1.1-խումբ -Կապույտ լաչակ, այլի հո~

1.2-խումբ -Ինչ կար մեջքին, այլի հո~

1.1-խումբ -Արծաթ գոտի, այլի հո~

1.2-խումբ -Ինչ կար ոտին, այլի հո~

1.1-խումբ -Կարմիր մաշիկ, այլի հո~

1.2-խումբ -Բա ոնց եկաք, այլի հո~

1.1-խումբ -Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հո~…

1.2-խումբ -Ծակված թավո՞վ: Հա՜, դու Հադի՞ն ես:

1.1-խումբ -Չէ՜:

1.2-խումբ — Հուդի՞ն ես:

1.1-խումբ – էդ էլ չէ՜:

1.2-խումբ – Հա՜, Մատին ես: Էն որ անտակ կաթսայի մեջ այծ էր եփում:

Երգ- Գնացեք, տեսեք...

Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:

Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:

Այծն ու թուփը, թուփն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:

Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:

Գայլն ու այծը, այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:

Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը, գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:

Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:

Թուրն ու արջը, արջն ու գայլը,

Գայլն ու այծը, այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:

Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:

Ժանգն ու թուրը, թուրն ու արջը,

Արջն ու գայլը, գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը:

Գնացին տեսան՝ յուղն է կերել ժանգը:

Յուղն ու ժանգը, ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը, արջն ու գայլը,

Գայլն ու այծը, այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել յուղը:

Գնացին տեսան՝ մուկն է կերել յուղը:

Մուկն ու յուղը, յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը, թուրն ու արջը,

Արջն ու գայլը, գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ

1.1-խումբ –Է՜, հո դուք անգլուխ չեք: Ես աշխարհի ամենաուժեղ Ակլատիզն եմ:

1.2-խումբ – Դե արի Աքլորակռիվ խաղանք:

Միասին Աքլորակռիվ ենք խաղում:

1.2-խումբ –Տի՜զ- տի՜զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ, Սոխագլուխ Ակլատիզ, կծուբերան Ակլատիզ:

1.1-խումբ – Բա դու ո՞վ ես, այ Ուտիս, ամբողջ օրը ի՞նչ կուտիս:

1.2-խումբ – Չամիչով փլավ կուտիմ, խնոցու կարագ կուտիմ:

Երգ — Հարի-հարի խնոցի

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկդ բարակ, խնոցի՛,
Մեջդ կարագ, խնոցի :

Փլավ կեփեմ եղ չկա,

Փեսեն էկավ տեղ չկա՛։

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկդ բարակ, խնոցի՛,
Մեջդ կարագ, խնոցի:

1.1-խումբ – Չամիչով փլա՞վ: Հա՜,  Զատկեզատիկ է, Նավակատիկ է, չամչեհատիկ է:

1.2-խումբ – Զատիկ, զատիկ, Նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

 1.1-խումբ – Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Երգ – Ախ, գարուն է

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

 Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է,

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

1.1-խումբ – Է՜, հլը սպասեք, ինչի համար էիք եկել: Ուտիս խաթուն, Ուտիս խաթուն, արի մեր տուն, արի մեր տուն, ես քեզ կտամ նուշի կթուն:

Ես — Բա պարանքաշոցի չխաղա՞նք:

Միասին խաղում ենք պարանքաշոցի:

Աննա – Հարսը փեսին հալալ է:

Միասնական պար Թամզարա

  Ենթակա է խմբագրման

Վերջ

Автор:

Ողջու՜յն, ես Աննա Կիրակոսյանն եմ, 23 տարեկան։Կրթությունս բարձրագույն է, մասնագիտությամբ հատուկ մանկավարժ եմ։ Սիրում եմ իմ աշխատանքը, հաճույքով աշխատում եմ երեխաների հետ։ Որպես սիրելի զբաղմունք կնշեմ էքսկուրսիաններ կազմակերպելը, դեպի Հայաստանի տարբեր վայրեր,ֆիլմեր դիտել ընկերներիս հետ,քննարկումներ անել բնության գրկում։ Էլ․ հասցե՝ anna-kirakosyan@mskh.am

Оставьте комментарий