Рубрика: Աշխատանք Մենթոր ուսուցչի հետ

Աշխատանք մենթորի հետ

Մենթոր ուսուցիչ՝ Նաիրուհի Համբարձումյան

Մենթորական աշխատանքի նպատակը՝

  • փորձի փոխանակում
  • բլոգային, նախագծային աշխատանքի հմտությունների զարգացում
  • երկարացված օրվա կազմակերպմամ մեթոդների փոխանակում, քննարկում

Մենթորական աշխատանքի խնդիրները՝

  • ոգևորել-օգնել խորհրդատվություն ստացող ուսուցչին՝ սեփական փորձի ներկայացման միջոցով
  • խորհրդատվությունների, համատեղ աշխատանքների միջոցով ապահովել նրա առաջընթացը
  • աշխատել միասին, գտնել պահանջվող լուծումը

Աշխատանքի ուղղությունները՝

Ծրագրի յուրացում — կազմակերպում- ներկայացում

  • «Իմացումի հրճվանք» ծրագիր
  • Ուսումնական պլան
  • Ուսումնական օրացույց
  • Ուսումնական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Առցանց-հեռավար ուսուցում
  • Երկարացված օրվա նախագծերի ճիշտ կազմում և կիրառում
  • Դասարանական խնդիրներ
  • Ուսումնական պարապմունքների պլանավորում, կազմակերպում, գնահատում/ ինքնագնահատում
  • Ուսումնական նախագծեր, շաբաթական աշխատակարգեր
  • Ինքնակրթություն, ինքնազարգացում

Ընթացքը՝

Նախագիծն իրականացնելու համար կազմել աշխատակարգ, ծրագիր, մշակել նախագծեր: Երկարացված օրվա կազմակերպչի զարգացման համար տարբեր նախագծեր, մանկավարժական մեթոդներ- մոտեցումներ ընթերցել, քննարկել, փորձել կիրառել դասարանում: Ակտիվ համագործակցել, փոխանակել ամենատարբեր մտքեր, զարգացնել: Աշխատանքը կազմակերպել ֆիզիկական միջավայրում/ դասարան-լաբորատորիայում, բակում և այլ հարմար տարածքում/, վիրտուալ միջավայրում / էլ. հասցեի, սոց. ցանցի միջոցով/։

Автор:

Ողջու՜յն, ես Աննա Կիրակոսյանն եմ, 23 տարեկան։Կրթությունս բարձրագույն է, մասնագիտությամբ հատուկ մանկավարժ եմ։ Սիրում եմ իմ աշխատանքը, հաճույքով աշխատում եմ երեխաների հետ։ Որպես սիրելի զբաղմունք կնշեմ էքսկուրսիաններ կազմակերպելը, դեպի Հայաստանի տարբեր վայրեր,ֆիլմեր դիտել ընկերներիս հետ,քննարկումներ անել բնության գրկում։ Էլ․ հասցե՝ anna-kirakosyan@mskh.am

Оставьте комментарий