Рубрика: Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք

Մայիս 2023թ

Մասնակիցներ՝ առաջին դասարանի սովորողներ, ծնողներ:

Անցկացման վայրը՝  բնակարան,տուն, բակ

Նպատակը՝

  • ձեռք բերած կարողությունների և հմտությունների ցուցադրում
  •  մեդիագրագիտության ներկայացում
  • մարզական կարողությունների ներկայացում
  • տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու կարողության ներկայացում
  • բնագիտական փորձեր կատարելու կարողության ներկայացում
  • բանավոր խոսք կառուցելու կարողության ներկայացում

Ընթացքը՝

  • Ես մեդիագրագետ եմ

Սովորողները տեսանյութով ներկայացնում են, թե ինչպես են աշխատում համակարգչով, ինչ ծրագրերի են տիրապետում:

  • Ուրախ մաթեմատիկա

Սովորողները հորինում են խնդիրներ, փոխանցում իրենց ընկերներին, լուծում են  փոխացնված խնդիրները:

  • Ես կարողանում եմ ներկայանալ և ներկայացնել ընտանիքիս անդամներին

Սովորողները ներկայացնում են իրենց ընտանիքի անդամներին «Իմ ընտանեկան ծառը » նախագծի շրջանակներում:Աշխատանքը կատարում են paint համակարգչային ծրագրով:

  • Ես կարողանում եմ  կատարել տեխնոլոգիական աշխատանքներ

Սովորողները կատարում և ներկայացնում են իրենց տեխնոլոգիական աշխատանքները:

  • Ես կարողանում եմ մարզվել, հեծանիվ, ինքնագլոր վարել:

Ներկայացվում են մարզական , հեծանվավարության տեսանյութեր:

  • Ես կարողանում եմ բնագիտական փորձեր կատարել:

Սովորողները կատարում են , ցուցադրում կամ պատմում են իրենց կատարած, իմացած բնագիտական փորձերի մասին:

  • Ես կարող եմ կատարել խոհանոցային աշխատանք:

Սովորողների կատարում են, ցուցադրում եմ իրենց կատարած, իմացած խոհանոցային աշխատանքները:

Автор:

Ողջու՜յն, ես Աննա Կիրակոսյանն եմ, 23 տարեկան։Կրթությունս բարձրագույն է, մասնագիտությամբ հատուկ մանկավարժ եմ։ Սիրում եմ իմ աշխատանքը, հաճույքով աշխատում եմ երեխաների հետ։ Որպես սիրելի զբաղմունք կնշեմ էքսկուրսիաններ կազմակերպելը, դեպի Հայաստանի տարբեր վայրեր,ֆիլմեր դիտել ընկերներիս հետ,քննարկումներ անել բնության գրկում։ Էլ․ հասցե՝ anna-kirakosyan@mskh.am

Оставьте комментарий